Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Ելքը»- խոստանում է հաշվետու լինել

«Ելքը»- խոստանում է հաշվետու լինել
07.05.2017 | 17:14

Մայիսի 14-ը լավ հնարավորություն է մայրաքաղաքի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար՝ Արաբկիր վարչական շրջանում հայտարարում էր «Ելք» դաշինքը։ «Հանուն ժողովրդի հաղթանակի, հանուն ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակի, մեր հաղթանակը ձեր հաղթանակն է»,- հայտարարում էր «Ելքի» քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց նախընտրական ծրագիրն ու երևանցիներից վստահության քվե խնդրում։ Պատուհաններից նայող քաղաքացիներից մեկ առ մեկ ճշտելով, թե մայիսի 14-ին ում են ձայն տալու, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սրանով ի չիք են դառնում իշխանության պատվիրած սոցհարցումների արդյունքները։ Դաշինքի մյուս անդամները, դիմելով երևանցիներին, հորդորում էին մայիսի 14-ին իրենց ձայնը տալ «Ելքին»։

Քարոզարշավին մասնակցում էր դաշինքի ողջ առաջատար կազմը՝ պատգամավորներ Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Արարատ Միրզոյանը։ «Ելք» դաշինքից ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը նշում էր, որ իշխանության գալու դեպքում իրենք հաշվետու են լինելու յուրաքանչյուր երևանցուն, ներկայացնելու են քաղաքապետարանի բյուջեից կատարված յուրաքանչյուր ծախսը։ «Եթե «Ելքը» կարողանա քաղաքապետի պաշտոնը ստանձնել, դա կլինի ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու սկիզբ»,- նշում էր նա։

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ